Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքը փակած «ակտիվիստները» դժգոհել են քիչ ֆինանսավորումից. JAMnews

Հունիս 05,2023 13:57

JAMnews-ը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածը Ղարաբաղում 138-օրյա ակցիայի [Լաչինի միջանցքի արգելափակմանը] մասնակցած ՀԿ ղեկավարների դժգոհության մասին՝ պետական ​​բյուջեից դրամաշնորհների բաշխման «անարդարության» վերաբերյալ։

«Խոստացել էին 15000 մանաթի [մոտ 8800 դոլար] նախագիծ, բայց չեն հատկացրել։ Վեց հազար մանաթ [մոտ 3,500 դոլար] հատկացվել է Շուշայի [Շուշիի] շեհիդների մասին վավերագրական ֆիլմի համար»,- պատմել է հասարակական կազմակերպության ղեկավար Թահիրա Մամեդովան, ով Լաչինի ճանապարհին բնապահպանների բողոքի ակցիաների ժամանակ հայտնի դարձավ իր բնական մուշտակով և նրանով, որ պատահաբար խեղդամահ արեց մի աղավնու, որին պատրաստվում էր երկինք բաց թողնել։

Դրամաշնորհներ պետական ​​բյուջեից

Մայիսի 26-ին ՀԿ-ների պետական ​​աջակցության գործակալությունը հրապարակեց 2023 թվականի համար ընտրված դրամաշնորհային ծրագրերի ցանկը։ Գործակալությունն ընտրել է հաղթողներին՝ յոթ ոլորտներում 416 նախագիծ։ Դրամաշնորհային այս մրցույթի շրջանակներում պետբյուջեից հատկացվել է 3 մլն 253 հազար 500 մանաթ [մոտ 1,914 մլն դոլար]։

Բյուջեից դրամաշնորհային ծրագրերի համար հատկացվող միջոցներն այսքանով չեն ավարտվում։ «Հեյդար Ալիևի տարվան» նվիրված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում բյուջեից կհատկացվի 135 հազար մանաթ [մոտ 79400 դոլար]։ Այս տարի Ադրբեջանը նշում է նախկին նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակը։

Բողոքի ակցիա՝ հատկացված միջոցների չափի դեմ

Արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սկսվեցին ՀԿ-ների ղեկավարների դժգոհությունները։ Մայիսի 27-ի կեսօրին 10-ից ավելի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ բողոքի ակցիա անցկացրին նախագահականի դիմաց։ Նրանք դժգոհում էին, որ ՀԿ-ների պետական ​​աջակցության գործակալությունը խտրականության է ենթարկում իրենց՝ կա՛մ չի ընդունում իրենց ներկայացրած նախագծերը, կա՛մ ավելի քիչ միջոցներ է հատկացնում։ Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք գործակալությանը մեղադրել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այս տարվա ապրիլի 28-ը Լաչինի ճանապարհին 138-օրյա բողոքի ակցիային մասնակցելու փաստը հաշվի չառնելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930