Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է:
«Մայիսին տեղի ունեցան ինտենսիվ բանակցություններ: Սկզբում Վաշինգտոնում, հետո Մոսկվայում: Բացի այդ, մի քանի անգամ հանդիպել են երկու երկրների ղեկավարները: Առաջիկայում բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա Վաշինգտոնում»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է գալիս հինգ սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու օգտին: «Խաղաղության հասնելն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը պետք է ստորագրվի»,- ասել է նա:
Ընդ որում, Բայրամովն ասել է, որ խաղաղության պայմանագրի որոշ պահեր դեռևս համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները շարունակվում են:
Կարդացեք նաև
Բայրամովը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում կարևորագույն գործընթացներ են տեղի ունենում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ