JamNews. Մեկնարկել են իր տեսակի մեջ միակ՝ «Տոլմայի օրագրեր» (Dolma Diaries) կատակերգական վեբ-սերիալի նոր էպիզոդների աշխատանքները։
Այն պատմում է երեք երիտասարդ տղաների մասին՝ հայ, ադրբեջանցի և վրացի, որոնք ապրում են Բեռլինում համատեղ վարձակալած բնակարանում։ Նրանք Գերմանիա են եկել սովորելու՝ ստանալով կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկը «հակառակորդի հետ համակեցությունն է»։
«Օնլայն ժամանցային սերիալը երիտասարդների սրտերին ու մտքերին հասնելու ավելի մեծ շանսեր ունի: Այդպես առաջացավ գաղափարը՝ ստեղծել հայ-ադրբեջանա-վրացական համատեղ կատակերգական սերիալ, որը կհակադրվեր թշնամու կերպարներին և մարդկանց ցույց կտար միասին։ Ինչո՞ւ չծաղրել այն մտածելակերպը, որը թույլ է տալիս պատերազմ` որպես խնդիրների լուծման հնարավոր տարբերակ»,- ասում է վեբ-սերիալի պրոդյուսեր Օլիվեր Մյուզերը։
«Գաղափարը դուր եկավ Գերմանիայի ԱԳՆ-ին։ Նրանք ֆինանսավորեցին սցենարի մշակումը, որի վրա աշխատում ենք վրացի, հայ և ադրբեջանցի հեղինակների՝ Գեորգի Ջավախաձեի, Արտեմ Պետրոսյանի և Ֆազիլ Ալիևի հետ»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: