Հայկական կողմը, ի հեճուկս Եռակողմ հայտարարության 9-րդ կետի, մինչ այժմ չի վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ տարբեր պատճառաբանություններով ձգձգելով գործընթացը: Ավելին, նոր տրանսպորտային հաղորդակցություններ կառուցելու փոխարեն՝ Հայաստանը բացում է քաղաքական բանավեճ, ինչը վառ օրինակ է այն բանի, որ Հայաստանը խոչընդոտում է գործընթացը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության:
Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ մեղադրանքները «քմծիծաղ են առաջացնում»:
«Միաժամանակ, հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի հարցերում միջամտության անհապաղ դադարեցումը ցուցիչ կլիներ այն բանի, որ Հայաստանը, ոչ թե խոսքով, այլ գործողություներով հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սպառազինության նոր փուլի մասին հայտարարությունները Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտարկում է որպես ապացույց, որ «Հայաստանը «դաս չի քաղել պատմությունից»:
Կարդացեք նաև
«Հիշեցնում ենք Հայաստանին (որը սխալ մեկնաբանելով ձեռք բերած պայմանավորվածությունները՝ ցանկանում է խուսափել ստանձնած պարտավորություններից), որ այդ ապակառուցողական գործունեությունը, ի հավելումն, որ չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, առաջին հերթին ուղղված են հենց Հայաստանի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն պետք է քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, դա նաև իրենից ենթադրում է միջազգային հանրության ներգրավվածություն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ միջազգային մեխանիզմի տեսանկյունից դեռևս առարկայական արդյունքներ չկան, բայց որոշակի առաջընթացը կա, որը բավարար չէ, սակայն`կարևոր է:
Հարցին`առաջընթաց կա՞ Լաչինի միջանցքը բացելու բանակցություններում`նա արձագանքել էր`հայկական կողմը դեռևս չի տեսնում որևէ առաջընթաց:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ