Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանազատումը չի կարող իրականացվել կոնկրետ քարտեզների հիման վրա. Ադրբեջանի ԱԳՆ-ից հակադարձում են

Հունիս 05,2023 11:48

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվի ու Երևանի միջև չկա որևէ պայմանավորվածություն այն մասին, որ սահմանազատումն իրականացվելու է կոնկրետ քարտեզների հիման վրա:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որով «փորձելով հետ քաշվել ստանձնած պարտավորություններից՝ փորձ է արվում հերթական անգամ աղավաղել մի շարք հարցերի էությունը՝ մոլորության մեջ գցելով ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ հայ հանրությանը»:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն Պրահայում և Սոչիում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սահմանազատումը «նախատեսվում է անցկացնել միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա»:

«Հայկական կողմին լավ հայտնի է, որ այս և մյուս հանդիպումներում ձեռք չի բերվել որևէ համաձայնություն՝ սահմանազատումը որևէ քարտեզով անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ըստ միջազգային փորձի՝ «ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որն Ադրբեջանը մինչ այժմ իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվում է ոչ թե հատուկ ընտրված քարտեզների հիման վրա, այլ բոլոր առկա իրավական նշանակության փաստաթղթերը դիտարկելու և վերլուծելու արդյունքում»:

«Այդ փորձի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի հետ: Կոնկրետ այս դեպքում հայկական կողմի համար առավել օգտակար կլիներ 1975թ. քարտեզները պնդելու փոխարեն՝ սկսել սահմանազատման շուրջ աշխատանքները»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում հանդիպումը, որովհետև, կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի այն օրակարգը, որը գոյություն ունի, այսինքն՝ խաղաղության օրակարգը, հնարավոր լինի առաջ մղել։ «Լուրերի» տաղավարում անդրադառնալով Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպմանն՝ ասել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ընդգծել էր, որ միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է։

«Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել, այսինքն՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի, և Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ ենք կատարել, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հումանիտար հարցերում լուծումներ գտնել;

Որոշակի չափով առաջընթաց կարող ենք համարել, որ քննարկում է եղել, և որոշ հարցերում հստակություն է մտցվել, բայց քանի դեռ լուծված չեն հարցերը, չենք կարող ասել, որ վերջնական այդ քննարկումներն իրենց արդյունքները տվել են. բայց շատ կարևոր քննարկումներ են եղել, որոնք հնարավորություն են տալիս իմ նշած բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։

Նա նշել էր, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ․ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930