Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների  զարգացման համար

Հունիս 05,2023 12:04

Ավելի քան 17 տարի Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Հայաստանի տարբեր մարզերում կարևոր և լուրջ ծրագրեր են իրականացնում: Դրանք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Տարիների հետևողական ջանքերի արդյունքում՝ գործակցող կողմերին հաջողվել է իրականացնել մի շարք համարձակ նախագծեր, կազմակերպել էկոկրթություն և կատարել համակարգված աշխատանք:

Հաջողված գործընկերության արդյունքը կարևոր ձեռքբերումներն են՝ ապաստարանի ստեղծում, թակարդ-տեսախցիկների միջոցով կենդանիների մշտադիտարկում և կովկասյան հովազի հայտնաբերում անհավանական թվացող հատվածում, ծառատունկ, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը մեղմող, արևի էներգիայով աշխատող էլեկտրական հովիվների տեղակայում, էկոկրթություն և այլն:

400 հա տափաստան հիշեցնող հողատարածքում շուրջ 13 տարի առաջ ստեղծվել է հատուկ պահպանվող, մասնավոր հիմունքներով գործող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որն առաջինն է Հարավային Կովկասում: Այժմ ապաստարանի տարածքը 20 հազար հեկտար է: Այստեղ տարեցտարի արձանագրվում է տարբեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների քանակական  լուրջ, շարունակական աճ: Այն նաև փորձարարական նշանակության յուրօրինակ միջավայր է: Ճշգրիտ հաշվարկների և թիրախային աշխատանքի արդյունքում այստեղ ստեղծվել է անտառակայան, էնդեմիկ ծառատեսակների աճեցման ջերմոց, վայրի կենդանիների կենտրոն, կենդանաբուժական կլինիկա, Էկոկրթական կենտրոն՝ դպրոցահասակների, համայնքի բնակիչների վերապատրաստման ու էկոտուրիզմի զարգացման համար: Գործընթացում ներգրավվել են ոչ միայն մասնագետներ ու միջազգային կառույցներ, այլև Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումն է ունեցել նաև արջերի փրկության ծրագրում: Բենզալցակայաններին, ռեստորանային համալիրներին կից տարածքներում անազատության մեջ պահվող արջերը տեղափոխվել են կարանտինային նախապահման կայան: Որոշ դեպքերում Վայրի բնության փրկարար կենտրոնին նաև հաջողվել է վերականգնման փուլն անցած քոթոթներին վերադարձնել վայրի բնություն։ Տարիների ընթացքում հաջողվել է փրկել շուրջ 40 արջ: Իսկ բնակավայրերում սնունդ հայթայթելու համար հայտնված արջերից ֆերմերային տնտեսությունները պաշտպանում են մեկ այլ ծրագրով: Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն արևային էներգիայով սնուցվող էլեկտրական «հովիվներ» են տրամադրել Արարատի և Վայոց ձորի  համայնքներին:

FPWC-ն տարիների ընթացքում Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում տնկել է շուրջ 350 000 ծառ, որում Վիվա-ՄՏՍ-ը ևս ունի իր մասնաբաժինը։

Գործընկերները նպաստում են նաև մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը՝ ձգտելով մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Կարևոր է համարվում էներգախնայող LED լուսավորության համակարգերի գործարկումը:

Պարբերաբար աջակցելով FPWC-ի բնապահպանական նախագծերին՝ Վիվա-ՄՏՍ-ը կիսում է նրանց գաղափարները՝ պահպանել Հայաստանի հարուստ բնությունն ապագա սերունդների համար և ապահովել համայնքների  կայուն տնտեսական զարգացումը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930