Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր քաղաքացիներին հերթական անգամ կոչ է արել խուսափել Իրան այցերից

Հունիս 05,2023 13:05

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք

Ադրբեջանն իր քաղաքացիներին հերթական անգամ կոչ է արել խուսափել Իրան այցերից:

❗️Իրանում այդ հայտարարության մեջ «սիոնիստական ռեժիմի» հետք են տեսել ու հայտարարել, որ իրենք շարունակելու Ադրբեջանի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի ու գրկաբաց ընդունելու քաղաքականությունը:

Գրկաբացի քաղաքականության մասին

🔸Իրանն Ադրբեջանի համար վիզային ռեժիմը վերացրել է 2011թ.՝ նույնն ակնկալելով նաև Ադրբեջանից: Բաքուն մինչև հիմա նման քայլ չի գնացել (դժվար էլ գնա), ինչը Իրանում ժամանակ առ ժամանակ դժգոհություններ է հարուցում: Պատգամավորներից կառավարությանը եղել է նաև առաջարկ վերականգնել Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը:

🔸Առանց վիզայի ռեժիմը, սակայն, առաջին հերթին ձեռնտու է Իրանին, քանի որ ադրբեջանցի հավատացյալների հոսք է ապահովում, բացի այդ, սահմանակից նահանգներում խթանում է առողջապահական զբոսաշրջությունը: Այս պայմաններում Իրաքից հետո ամենաշատ թվով զբոսաշրջիկներ Իրան են այցելել հենց Ադրբեջանից (տարեկան +-1 մլն):

🔹Հիմա պատկերն այլ է. Ադրբեջանը կորոնավիրուսի պատրվակով փակ է պահում սահմանները և լարված հարաբերությունների ֆոնին՝ պարզապես «խորհուրդ» չի տալիս Իրան այցելել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930