Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բավարարել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու խափանման միջոց կալանավորումը փոխել է տնային կալանքով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ազգուշ Մարտիրոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ, Նիկո՛լ, Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ Թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»:
Կարդացեք նաև