Լրահոս
Օրվա լրահոսը

32 կտավներիս գողությունից հետո ավելի շատ սկսեցի ստեղծագործել և հաղթանակեցի. Ալ Անանյան

Հունիս 05,2023 11:06

«Փյունիկ» ցուցասրահում կայացավ նկարչուհի-դիզայներ Ալ Անանյանի «Աղոթք» խորագիրը կրող նկարների անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը սկսվեց հենց խորագրով՝ աղոթքով։ «Այն կոչեցի աղոթք հենց այս նկարի շնորհիվ։ Այն պատմում է հղի կնոջ մասին, որը պատերազմի ժամանակ կորցրել է իր կիթառահար ամուսնուն, և երբ կինն է նվագում՝ ջութակը վերհիշում է իրենց սերը, իսկ նկարի վերևում վեր պարզած ձեռքերը աղոթք են խորհրդանշում, աղոթք առ Աստված։

 

Երկնային Տերն է մեզ հաղորդում թե ինչ պիտի նկարենք։ Ես չեմ հավատում, որ որևէ նկարիչ կասի, թե սիրում է այս կամ այն գույնը և այն կառանձնացնի»,-ասաց նկարչուհին։

«Ես նկարելը ժառանգել եմ մայրիկիցս, կարող եմ ասել, որ նկարչի ճանապարհը շատ քարքարոտ է, ես կցանկանայի, որ բոլոր ապագա նկարիչները լինեին համառ, բայց ոչ թե կյանքում, այլ արվեստում,-ասաց Ալ Անանյանը։

Նկարչուհին նշեց, որ ժամանակին իր աշխատանքներից 32-ը գողացվել են, սակայն նշեց, որ դա էլ ավելի է պարտավորեցրել իրեն դառնալ ավելի հմուտ, ավելի պայքարող և հենց դրա շնորհիվ նորից սկսել է ստեղծագործել։

«Պապիկս ինձ ասում էր՝ «Հողն ինչքան տրորես՝ կպնդվի», ուստի այս կարգախոսով էլ առաջնորդվեցի և ուզում եմ նշել, որ ես միշտ հաղթանակում եմ և չեմ պարտվի, իսկ հաղթանակներիս վառ ապացույցը, ստեղծագործություններս և կազմակերպվող ցուցահանդեսներս են»,-հավելեց նկարչուհին։

Ալ Անանյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, սկսել է ստեղծագործել դեռևս ուսանողական տարիներից (2001-ից մինչև այսօր), սա իր նկարների 10–րդ անհատական ցուցահանդեսն է։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930