ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․
Հակոբ Բերբերյանին «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին:
Ես և Ասպրամ Կրպեյանը գնում ենք այնտեղ:
Այնուհետև Հակոբ Բերբերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երեք ժամ պահելուց հետո ինձ բաց թողեցին։
Վարչական իրավախախտում արձանագրեցին ու երևի 10 հազար տուգանք է նախատեսվում։