Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը․ Վարուժան Գեղամյան

Հունիս 04,2023 15:50

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ:

Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:

Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:

Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930