Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Շատին համայնքի նախկին ղեկավարը կասկածվում է ապօրինի աճուրդ-վաճառքներ կազմակերպելու մեջ. Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Հունիս 04,2023 14:35

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում  Շատին համայնքի նախկին ղեկավար Մ. Սմբատյանի պաշտոնավարման տարիներին ենթադրյալ չարաշահումների հետ կապված, որոնք արդեն փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Մ. Սմբատյանը կազմակերպել և անցկացրել է կադաստրային ծածկագրերով հողատարածքների ձևական աճուրդ վաճառքներ, որով խախտել են  «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդ. 2-րդ կետերը:

Մ.Սմբատյանը ունենալով ինչպես տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, այնպես էլ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս, մասնավորապես՝ հանդիսանալով Շատին համայնքի համայնքապատկան հողատարածքների օտարման սակարկությունների աճուրդավար, կազմակերպել և անցկացրել է ապօրինի աճուրդ վաճառքներ և կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերի մեջ, որոնց արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքին և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է տեղական ինքնակառավարման մարմնի հեղինակազրկմամբ և համայնքը զրկվել է իր սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները: Մ.Սմբատյանի կողմից թույլ տրված ապօրինությունների արդյունքում համայնքին պատճառվել է մոտ՝ 4.960.000 դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերը, մեր տեղեկություններով,  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Շատին համայնքի նախկին ղեկավար Մ. Սմբատյանը պաշտոնավարել է 2005-2016թթ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930