Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Ալավերդի քաղաքում. Գնացքը հարվածել է երիտասարդ տղային, որը տեղում մահացել է

Հունիս 04,2023 12:00

Երեկ կեսգիշերին մոտ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Լոռու Ալավերդի քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել Թումանյան փողոցը Հայպետշին թաղամասին կապող երկաթուղային գծանցում: Ժամը 23:10-ի սահմաններում գնացքը հարվածել է երիտասարդ տղային, որը տեղում մահացել է: Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ժամը 23:15-ին իրավապահ մարմինների կանչով շտապ բուժօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է դեպքի վայր, սակայն տուժածն արդեն մահացած է եղել:

Ալավերդի քաղաքի բնակիչ, ռեժիսոր Հրաչյա Պապինյանն էլ, անդրադառնալով կատարվածին, ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Լավ, ինչքան մարդ պիտի զոհվի, որ վերջապես քանդվի էս տխմար պատը կամ մյուս կողմից ցանկապատվի էնպես, որ անհնար լինի անցնելն ընդհանրապես։ Մի՞թե պարզ չի, որ այս պատը վերածվել է մարդկանց թակարդի, որն անխուսափելի մահեր է բերում ու բերելու է։ Մի՞թե երկաթուղու կողմից վճարվելիք անցումը կարգավորող երկու մարդու աշխատավարձն ավելի թանկ է, քան էս զոհերը, որ տալիս ու տալիս է Ալավերդին։ Լավ, ինչքա՞ն, է՞լ ինչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պաշտոնյաները։ Մի՞թե էսքան ժամանակ պարզ չդարձավ, որ էդ երկաթուղային գծանցի չակերտավոր կամրջով անցնելու համար պիտի հատուկ պարապած լինել, որ հաճախ կարելի է տեսնել ընկնող կանանց ու երեխաների։ Քանդեք ու պահանջեք երկաթուղուց, որ կարգավորվող անցում լինի այդտեղ, կամ ստորգետնյա անցում կառուցեք երկաթուղու տակով, դրա հնարավորությունը կա։ Ինչքան ջահել զոհեր պիտի լինեն ի վերջո։ Երկաթուղու քմահաճույքի պատճառով ինչքան խեղված ընտանիքներ ու ճակատագրեր պիտի լինեն, արդեն թիվն էլ ենք կորցրել։ Երեկ՝ Ժորա Պետրոսյան, 30 տարեկան։ ԱՓՍՈՍ»։

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ալավերդու Անկյուն +3 հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930