Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեսանյութ էր հրապարակել, որը ներկայացնում էր «Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակներում Երևանի Սարյան փողոցում քաղաքացիների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպը։
«Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում լկտիացած հերթական հաստավիզ ոստիկանը։ Տեսեք, թե ընդամենը րոպեներ առաջ Սարյան փողոցում ինչպիսի ուժգնությամբ է հարվածում ու գետնին գցում քաղաքացուն, ապա շարունակում նույն կերպ՝ ընկած, ուշաթափ վիճակում։ Չմոռանաք մի գործուն զղջալու հիմքով էլ սրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել կամ ի՞նչ գործուն զղջալ, միանգամից հանցակազմի բացակայություն համարեք»։
Ոստիկանությունն այդ դեպքի առթիվ այսօր պարզաբանում է ներկայացրել․
Կարդացեք նաև
Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: