Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ․ Արման Թաթոյան

Հունիս 03,2023 23:43

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:
Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):

Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գիհի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:

Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
Օրինակ` ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը Հայաստանի մաս է։

Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
Նույն կերպ Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում, պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:

«Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ, մտածե՞լ են նրանց ունեցվածքի ու տարիների վաստակի, կյանքի ու անվտանգության մասին: Ի՞նչ է լինելու մեր երկրի անվտանգության հետ, համայնքների հետ:

Պատմական փաստերի աղավաղումները, Հայրենիքի անվտանգության նկատմամբ մեխանիկական վերաբերմունքը, մարդկանց իրավունքները, պետության անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են մեր երկրի և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով անվտանգությունը:

Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:

Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930