Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, որը չորս օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց՝ հեռանալով Շիրակի մարզից, նոր պաշտոն ունի։ Նա հունիսի 1-ին նշանակվել է Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։
Կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ենթարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նախարար Գնել Սանոսյանն արդեն իսկ ներկայացրել է Արամ Ղազարյանին ՋԷԿ-ի աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու օրը Արամ Ղազարյանը Aravot.am-ին փոխանցել էր, որ այլ աշխատանքի է անցնելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության