Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի Հայաստանը» հասավ Գերմանիա

Հունիս 03,2023 15:48

Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը կայացավ հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Բեռլինում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրա՝ «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։

Գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։
Բեռլինի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրին հայրենիքին նվիրված բանաստեղծությունները։ Տաղանդաշատ պատանի Կարապետ Հացիկյանը ասմունքեց գերմաներեն թարգմանված Մարիաննա Շահպարոնյանի բանաստեղծությունները։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի ներկայացուցիչ, Բեռլինի հոգևոր հովիվ տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ԱՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան՝ Էրիկ Թինտրուպը, Մարիաննայի գերմաներենի բանաստեղծությունների թարգմանիչ Ռոբերտ Շտայնքրյուգերը, ինչպես նաև մտավորականներ, արվեստի գործիչներ։

 

«Հիանալի հանդիպում ունեցա Բեռլինում բնակվող մեր հայիենակիցների հետ, ներկայացրեցի գիրքս, կիսվեցի իմ բանաձևով՝ ինչպես պահպանել հայի տեսակը, երբ ապրում ես հայրենիքից հեռու, ստացա բազմաթիվ դրական արձագանքներ:

Ինձ համար շատ կարևոր է աշխարհի բոլոր կետերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը։ «Դեպի Հայաստան» գրքի շրջանակներում հանդիպումները Սփյուռքում շարունակական բնույթ են կրելու։ Ստանձնել եմ բարձր առաքելություն՝ միավորելու հայությանը՝ ազգային արժեքների շուրջ մշակույթի միջոցով, իմ ստեղծագործությունների միջոցով»,- ասաց բանաստեղծուհին։

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930