ՖԻԴԵ-ի օրերս հրապարակած դասական շախմատի հունիս ամսվա վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցուցակներում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի յոթ ներկայացուցիչ:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ բլից շախմատի համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակը, որտեղ ուժեղագույնների տասնյակը եզրափակում Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը: Տասնյակում Հայկից մեկ աստիճան բարձր է հայկական շախմատի երբեմնի առաջատար Լեւոն Արոնյանը, որը ներկայումս անդամագրված է Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիային: Ահա, թե ինչպիսի տեսք ունի բլից շախմատի աշխարհի ուժեղագույն տասնյակը:
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմյեվ (Ռուսաստան), Դանիիլ Դուբով (Ռուսաստան), Յան-Կշիշտոֆ Դուդա (Լեհաստան), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Լեւոն Արոնյան (ԱՄՆ), Հայկ Մարտիրոսյան (Հայաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ