Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան» հիմնադրամի ղեկավարությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու համար անօրինական գումարներ է ստացել»․ ահազանգ՝ ոստիկանությանը

Հունիս 03,2023 15:06

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև նրա ենթակայության ներքո գտնվող վարչական շրջանների աշխատակիցները, 2013-ի մարտից մինչև 2018-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, դիմել են անօրինական գործողությունների։

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԻԿ ահազանգ է ստացվել։

Մասնավորապես համայնքային սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքով օտարելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարածքում կառուցվող շինությունների շինարարության թույլտվությունները և ավարտական ակտերը ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարան դիմած 32 քաղաքացիներից և այլ անձանցից վերջիններիս օգտին գործողություն կատարելու համար անօրինական գումարներ են ստացվել։ Հաղորդման մեջ մասնավորապես նշված է հետևյալը․ «Ներկայացված դիմումները չմերժելու, առանց խոչընդոտների թույլտվությունները և ավարտական ակտերը տրամադրելու, այդ գործընթացներն արագացնելուն նպաստելու համար, դրանից հետո «Երևան» հիմնադրամի ղեկավարությունը՝ տարբեր անձանց օժանդակությամբ, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով կաշառքի գումարները միախառնել է հիմնադրամի հաշիվներում առկա այլ գումարներին և դրանք օգտագործելով, որ կանոնադրական նպատակներով Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց պարգևավճարներ տրամադրելով, ինչպես նաև հիմնադրամին մատուցվող ծառայությունների դիմաց մատուցվող այլ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելով՝ ամբողջությամբ ելքագրել են բանկային հաշիվներից։ Արդյունքում թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրա ծագման աղբյուրը և օրինականացվել հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ դրամական միջոցները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930