Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխից էլ ազատվեցին, գլխացավանքից էլ․․․ Իմ առաջին մտահոգությունն օրաթերթի 3 տասնյակից ավելի աշխատողների հարցն էր, որ գործազուրկ են դառնում. Արթուր Ղարագյոզյան. «Հրապարակ»

Հունիս 03,2023 11:21

Մեր զրուցակիցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն է։

– Ձեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կարծիքը ո՞րն է։ Ձեր աշխատակազմի՝ ներկայիս իշխանությանը դեմ արտահայտվե՞լն էր պատճառը, որ դադարեցվեց թերթի ֆինանսավորումը:

– Ե՛վ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ կարծիքս նույնն է։ «Հրապարակը» նույնպես օրաթերթ է, եւ Ձեր աշխատակազմը բոլորից լավ է պատկերացնում ամենօրյա ռեժիմով թերթ հրապարակելու աշխատանքի դժվարությունը։ Ես 2019 թվականից եմ հանձն առել «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի պարտավորությունները, եւ որդեգրել ենք մեր սկզբունքները։ Մենք ոչ մի անհատի չենք հաճոյացել, մենք բարեխիղճ եւ անդավաճան ենք եղել մեր սկզբունքներին, այն է՝ ծառայել հայրենիքին, ժողովրդին, պետականությանը, մեր հավատքին ու սկզբունքներին։ Ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը եղավ, որ «Հայաստանի Հանրապետությունը» «Արմենպրես» լրատվականում ընդգրկվեց։ Որոշումն ընդունողների եւ կիրառողների համար, ըստ իս, այսկերպ հեշտ էր պետական լրատվական դաշտը մեկ կետից կառավարելը։

– Գուցե դուք այդ կառավարելի դաշտից դուրս մնացիք, եւ որոշեցին ազատվե՞լ ձեզնից։

– Ոչ թե «գուցե», այլ վստահաբար՝ այո։ Դե, ժողովրդական ասած՝ գլխից էլ ազատվեցին, գլխացավանքից էլ․․․ Իմ առաջին մտահոգությունը մեր 3 տասնյակից ավելի աշխատողների հարցն էր, որ բոլորը միանգամից գործազուրկ են դառնում։ Վիրավորական էր, որ թերթի խմբագրակազմը գրեթե վերջում է տեղեկանում, որ այլեւս չենք աշխատելու։ Զարմանալի էր նաեւ թերթը փակելու շտապողականությունը, քանի որ այս տարվա համար բյուջեն հաստատված էր, պայմանագրերը կնքված էին համայնքների ու գովազդատուների հետ, մինչդեռ ընդամենը ապրիլ ամսին է խմբագրակազմը տեղեկացել, որ հունիսի 1-ից այլեւս չենք հրատարակվելու։ Սարսափելին այն է, որ նման մեծ արխիվ ունեցող թերթի կայքէջն է նաեւ փակվելու։ Գուցե մենք առաջարկներ ունեինք պետությանը, եւ իրականում ես 2 խողովակով 3-4 առաջարկ եմ արել իրենց, դրանցից մեկը՝ որ մեր խմբագրակազմը սեփականաշնորհի թերթը, եւ նման դեպքում թերթը խմբագրության աշխատակիցների շնորհիվ կարող էր իբրեւ առանձին ձեռնարկություն շարունակել իր աշխատանքը։ Իմ առաջարկներից ոչ մեկն իրենց չի հասել, որովհետեւ խնդիր էր դրված, որ չպետք է լինենք, ու վերջ։ Հիմա մեզ անընդհատ զանգահարում են, հարցնում, թե իրենց պայմանավորվածությունների հետ ինչ է լինելու, ասում են՝ մենք բաժանորդագրվել էինք, հայտարարություններ ունենք, ի՞նչ ենք անելու։ Ես իրոք չգիտեմ, գուցե պետությունն այդ մարդկանց փողերը հետ կվերադարձնի, բայց որ ինչ-որ որոշում նպաստել է՝ թերթը հնարավորինս արագ փակել, դա փաստ է։

Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930