Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խստացրել, ավելի ճիշտ` գործնականում արգելել է դրանք արտահանել ՌԴ, և արգելքը, չգիտես ինչու, դրվել է Արայիկ Հարությունյանի հրահանգով. «Հրապարակ»

Հունիս 03,2023 10:24

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ամենուր է` զբաղվում  է ամեն ինչով՝ մշակույթից մինչեւ ԱԱԾ եւ արտաքին ապրանքաշրջանառություն։ Նրա ստորագրությունն է դրված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկի տակ։

Երկակի նշանակության այս ապրանքները, որոնք, արեւմտյան կառույցների կարծիքով, կարող են փոփոխությունների ենթարկվել եւ օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերության մեջ, մեծ քանակությամբ Հայաստանից տարվում էին Ռուսաստան, եւ Արեւմուտքը որոշել է արգելել դա: Կառավարությունն էլ իր 808-Ն որոշմամբ խստացրել է ՀՀ տարածքով դրանց արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը, ավելի ճիշտ` գործնականում արգելել է դրանք արտահանել ՌԴ։ Եվ այդ արգելքը, չգիտես ինչու, դրվել է ոչ թե ՊԵԿ-ի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից, այլ Արայիկ Հարությունյանի հրահանգով։ Սրա արդյունքում տուժում են Հայաստանի Հանրապետության գործարարները, որոնք նշված ապրանքները վերջին մեկ տարում արտահանել են Ռուսաստան` ե՛ւ իրենք են շահույթ ստացել, ե՛ւ պետբյուջե են մեծ գումարների հարկ վճարել: Եվ հիմա ահռելի քանակությամբ ապրանք են բերել ու չգիտեն, թե ինչ անեն դրանց հետ։ Ըստ էության, նրանք կանգնած են սնանկացման վտանգի առաջ։

Նշենք, որ նախկինում՝ մինչեւ հեղափոխությունը, երկակի նշանակության ապրանքների արտահանման կարգը Հայաստանում ավելի ու ավելի էին պարզեցնում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930