Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսությունը տապալելով, երկու երկրների քաղաքական հարաբերությունները վատացնելով՝ ստեղծել է մի միջավայր, որ այլևս գազի սակագնի վերաբերյալ բանակցել չի կարող. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Հունիս 03,2023 10:13

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումները:

«Փաստի» հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը գազի սակագնի մասին խոսելիս նախ ընդգծեց, որ գործ ունենք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խնդրի հետ. «Այս իշխանությունները, գիտակացաբար թե անգիտակցորեն, բայց ի սկզբանե ստում էին՝ ասելով, թե սակագինն ավելի կառավարելի պետք է լինի։ Իրականում գազի սակագնի հարցը ոչ միայն տնտեսական, այլ առաջին հերթին քաղաքական դաշտում է լուծվում. այն հայ-ռուսական հարաբերություններում միշտ քաղաքական բաղադրիչով է որոշվել։ Կան որոշակի իրավիճակներ, երբ Հայաստանը կարող է սակագնի վերանայում պահանջել, իսկ ՌԴ-ն՝ նայել ոչ թե բարեկամությանը, այլ գտնել իր շահն այլ վայրերում, ինչ-որ այլ միջավայրում, և այդ ամենը հաշվի առնելով միայն համաձայնության գալ։

Հետևաբար՝ գազի գնի հարցը նախ հայ-ռուսական հարաբերությունների դաշտում է։ Ինչ վերաբերում է հարցին՝ այս պահի դրությամբ կարող են նվազեցնել սակագինը, թե ոչ, ապա դուք տեսնում եք, թե ինչպես է այս իշխանությունն ամեն օր վատթարացնում քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Տնտեսությունը տապալելով, երկու երկրների քաղաքական հարաբերությունները վատացնելով՝ ստեղծել է մի միջավայր, որ այլևս գազի սակագնի վերաբերյալ բանակցել չի կարող։ Իրենք կրում են դրա մեղավորությունն ու, այո, մեղավոր են այս սակագնի համար»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930