«Ենթադրենք, մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի (խոսքը ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մասին է – Ա.Ա.): Ենթադրենք, մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ», – ավելացրել է վարչապետը:
Նախ՝ Ադրբեջանը մեզնից պահանջում է ոչ միայն «Քյարքին», այլեւ ՀՀ տարածքում գտնվող եւս 6 գյուղեր: Երկրորդ՝ այո, նրանք, ինչ էլ գրած լինի «Խաղաղության պայմանագրում», կվերցնեն այդ 7 գյուղերը, իսկ Արծվաշենը չեն տա: Երրորդ՝ եկեք պատկերացնենք վիճակը նույն Տիգրանաշենի օրինակով: Ենթադրենք, այնտեղ ապրում է 100 կամ մի քանի հարյուր ադրբեջանցի: «Բնապահպանների» օրինակով մենք գիտենք, որ նրանք կլինեն ոչ թե խաղաղ գյուղացիներ, այլ հստակ հրահանգ ստացած հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Եվ ահա նրանք ինչ-ինչ «բնապահպանական», «իրավապաշտպանական» կամ այլ պահանջներով փակում են Արարարատի մարզից Վայոց Ձորի մարզ տանող մայրուղին: Եթե մեր ոստիկաններն իրենց մատով դիպչեն, Ադրբեջանը բոլոր «լեգիտիմ» հիմքերը կունենա «իր քաղաքացիներին» պաշտպանելու: Ի՞նչ է դա, եթե ոչ նոր պատերազմի սկիզբ:
Ավելին ասեմ՝ եթե ադրբեջանցիները «վերադառնան» Հայաստանի Հանրապետության «ոչ անկլավային» գյուղեր, որտեղ իբր ապրել են 1990 թվականից առաջ, դա նույնքան պայթյունավտանգ հետեւանքներ կունենա: Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք կարծում են, որ Արցախի բնակիչների կյանքի համար պատասխանատու չեն ու սահմանափակվում են ինչ-որ «անվտանգության եւ իրավունքների» լղոզված ձեւակերպումներով, Ադրբեջանն ուժային բոլոր միջոցներով «պաշտպանելու» է իր հայրենակիցներին, անգամ եթե նրանք այդ պաշտպանության կարիքը չունեն: Դա կարող է տեղի ունենալ եթե ոչ այս պահին, այլ 5, 10 տարի հետո, բայց եթե մեր, իբր «խաղաղասեր» իշխանությունը դա թույլ տա, նման սցենարների հավանականությունը շատ մեծ է: Չեմ կարծում, որ Փաշինյանն այդքանը չի հասկանում:
…1795 թվականին գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը գրել էր «Հավերժ խաղաղության մասին» աշխատությունը, որտեղ ձեւակերպել էր աշխարհում խաղաղություն հաստատելու սկզբունքները: Առաջին իսկ սկզբունքը ձեւակերպված է այսպես. «Խաղաղության ոչ մի պայմանագիր չի կարող այդպիսին համարվել, եթե նրա կնքման ժամանակ ոչ բացահայտ ձեւով պահպանվում է ապագա պատերազմի հիմքը»:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նյուրնբերգը չդատեց հանցագործ պատվիրատուին, իսկ իր ընտրած վարձու վասալին պատերազմից հետո փախցրեց ամերիկաներ եւ իր վասալի վասալներին հանձնեց միջազգային դատարան՝ ՝՝իմ վասալի վասալը՝ իմ վասալը չէ՝՝ սկզբունքի համաձայն: Անպատիժ մնացած հանցագործ պատվիրատուն այսօր էլ է կիրառում նմանատիպ սկզբուն՝քայլասերված իր վասալին կփախցնի,իսկ իր վասալի վասալներին միջազգային կամ հայ դատին կհանձնի: Հայ դատը հիմա՛ արդեն պետք է մեր ՝՝վասալի վասալներին՝՝ ճիշտ ուղու վրա բերի, իսկ միջազգային փոթորիկների ժամանակ ազգի նվիրյալներին օգտագործի որպես փրկարար փարոս: Եւ ինչքան շուտ ստեղծենք մեր ինքնամաքրման եւ ինքնազարգացման Հայ դատը, այնքան արհավիրքները մեզնից հեռու կլինեն, իսկ Արարչի ամենազորությունը՝ մոտիկ:
Եկեք, այնուամանայնիվ, բուռն ծափահարություններով ու երկարատեւ սյունյաց ողջույններով դիմավորենք բոլոր ժամանակների մեծագույն հողատուին: Եկեք գնահատենք եւ հիանանք մեծարգո պարոն դավաճանի մտքի հետեւյալ թռիչքով. «Որովհետեւ եթե ճանապարհը սենց չի կարող անցնի, նենց կարող է անցնի»: Ինչ խոսք՝ հանճարեղ է ասված: Սահմանագծման այս իննովացիոն չքնաղ սկզբունքով է մեր հզոր վարչաղետը, մեր սրտի փռչապետը, մեր ազնիվ եւ արդար քրչապետը ստանալու իր աննախադեպ կադաստրի վկայականը…
Փաստորեն՝ թուրքը հայկական որ գյուղի, քաղաքի, լճի, լեռան վրա մատը տնկի՝ կարելի է հանձնել, որովհետեւ «մենք ոչ մի խնդիր չունենք», այլընտրանքը միշտ կա ու կա. այստեղով չլինի՝ այնտեղով կանցնենք: Այնտեղով չլինի՝ էն մյուս տեղով կանցնենք: Ի՞նչ կա, որ ըտենց շուխուռ եք անում: Եկեք «էդ հարցի արժեքը չգերագնահատենք». տանք Հայաստանը թուրքին ու հանգիստ ապրենք…
Բոլորս տեսանք, թե ինչպիսի պարզունակ մանիպուլյացիոն հնարքով մեծարգո ստախոսը ջրեց 1975 թ. քարտեզի ընտրության հարցը: Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ հատկապես 1975 թ., այլ ոչ թե, ասենք՝ 1940 թ. կամ 1928 թ.: Պարզից էլ պարզ է, որ 75 թվականինը մեր սրտի վարչաղետի սրտի քարտեզն է, որովհետեւ այնտեղ կան անկլավներ, դե իսկ ինքը առանց հող տալու չի կարող պատկերացնել իր չմո կյանքը:
Իսկ ես բացում եմ 1928 թ. հրատարակված ԽՍՀՄ ատլասի գիրքը (Атлас СССР – Москва, Издание ЦИК СССР, 1928) եւ, ով զարմանք՝ ըստ պաշտոնական տվյալների Հայկական ԽՍՀ-ում 1927 թ. հունվարի 1-ի դրությամբ ոչ մի անկլավ չկա, իսկ տարածքն էլ նշված է ոչ թե 29800, այլ 30948 ք.կմ (էջ 93): Ադրբեջանական ԽՍՀ տարածքը (էջ 89) համապատասխանաբար 84679, այլ ոչ թե 86600 ք.կմ…
Այո: Ամեն ինչ ճիշտ է ասված:
Մինչ մենք իրար հետ կիսվում ենք հերթական “ինտելեկտւալ հանձնարարության” ճիշտ հասկանալու լուրերով, վարչապետը կատարում է գործնական քայլեր: Նա վաղը Էրդողանի վերընտրվելու առիթով նվեր պիտի հանձնի, հո դատարկ ձեռքով չի մեկնել տոնակատարության: Հանձնելու է Սյունիքը. «Հայաստանի բնակչությանը ասում ենք որ խաչմերուկ ա, միջանց չի: էս սուտը իրենց բավարարում ա:» Իր անձնական հաճույքը նրանում է, որ հետո մի ետ հայացք է ձգելու թշնամի ազգի (հայերի) երեսին ու քրքջա. «Բայց ես դրա մասին հայտնել եմ: Ինչո՞ւ ինձ չձերբակալեցիք»: Նա առանց նվեր չի գնացել, սա հաստատ:
Պարոն Ջորդանո, ես իհարկե չգիտեմ թե օրենքն ինչ է ասում, թե որ քարտեզը պետք է օրինական ուժ ստանա,բայց պարզ տրամաբանությունը ասում է,որ դա պիտի լինի այն վերջին քարտեզը, որով երկու կողմերը իրենց համաձայնությունն են տվել։
Եթե ձեր պապը 78,իսկ հետո 84 և 86 թվականներին հող է վաճառել իր հարևանին, ապա քարտեզը պետք է լինի 86 թվականը։ Մնացած բոլոր քարտեզներ ուժը կորցրած են համարվում։
Մենք իհարկե շատ լավ քարտեզներ ունենք Մատենադարանում,բայց դրանք բացի պատմական արժեք լինելուց իրենցից ոչինչ չեն ներկայացնում ։
Պարոն կամ տիկին Anonymous, ի տարբերություն Ձեր մատնանշած պապի, որը սեփական հողերի վաճառող է եղել (հասկացվում է, որ Դուք նույնպես պապական հողերի վաճառքի կողմնակից եք), հայերիս մեծամասնության պապերն իրենց հողերը չեն վաճառել, պարզապես այդ հողերն իրենց ձեռքից խլել են: Եվ մենք 1990-1993 թվականներին մեր պապերից խլած հողերն արյան գնով ետ վերադարձրինք: Հիմա դուք առաջարկում եք, որ արդարացի է ամենավերջին խլած հողերի կադաստրային սահմանները, իսկ մենք ետ վերադարձված մեր հողերի սահմանները պահելու մասին ենք մտածում: Այնպես որ, Ձեր և մեր ուզածներն իրարից 180 աստիճանով տարբերվող ուղղություններ են:
“ես իհարկե չգիտեմ թե օրենքն ինչ է ասում, թե որ քարտեզը պետք է օրինական ուժ ստանա,բայց”
Ի՞նչ օրենք, եղբայր անանուն: Գոյություն չունեցող երկրի ոչ մի օրենք չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման ու սահմանագծման համար: Գոյություն չունեցող երկրի ոչ մի քարտեզ օրինական ուժ չունի…
“պարզ տրամաբանությունը ասում է,որ դա պիտի լինի այն վերջին քարտեզը, որով երկու կողմերը իրենց համաձայնությունն են տվել։”
Պարզ տրամաբանությունն ասում է, որ այդ երկու կողմերից մեկը ապուշ է եւ/կամ դավաճան: Ոչ վերջին, ոչ առաջին, ոչ էլ որեւէ միջանկյալ քարտեզ չպետք է շրջանառվի այս գործում: Գոյություն չունեցող երկրի ներքին վարչական քարտեզները լուրջ կարող են ընդունել միայն կիսագրագետ հողատուները…
“Եթե ձեր պապը 78,իսկ հետո 84 և 86 թվականներին հող է վաճառել իր հարևանին, ապա քարտեզը պետք է լինի 86 թվականը։ Մնացած բոլոր քարտեզներ ուժը կորցրած են համարվում։”
Իմ պապը ոչ մեկի հող չի վաճառել: նա եղել է Ռուսական Կայսրության հպատակ եւ ԽՍՀՄ քաղաքացի: Իսկ 50 տարի առաջվա խզբզանքը հարեւան կոլխոզների չոբանների միջեւ ոչ մի իրավական ուժ չունի այժմ: Այդ չոբանների թոռները այժմ երդվյալ թշնամիներ են, տարբեր երկրների քաղաքացիներ, ապրում են բոլորովին այլ պայմաններում, այլ օրենքներով եւ այլ քարտեզներով…
“Մենք իհարկե շատ լավ քարտեզներ ունենք Մատենադարանում,բայց դրանք բացի պատմական արժեք լինելուց իրենցից ոչինչ չեն ներկայացնում։”
Միգուցե կադաստրի թուղթ մուրող մեծարգո պարոն հողատուն Մատենադարանը ցրելու մտադրություն էլ ունի, բայց տվյալ դեպքում Մատենադարանն այստեղ կապ չունի: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ոչնչությունը ոչ միայն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլեւ բացահայտորեն սպասարկում է թշնամու շահերը…