Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողների գործով

Հունիս 03,2023 12:30

2022թ. փետրվարի 23-ին Լոռու կայազորի զինվորական դատախազությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկեց Աշոտ Օհանյանի, Արմեն Մեսրոպյանի, Հովհաննես Դարբինյանի, Վարդգես Նիկողոսյանի վերաբերյալ քրեական գործը: Այն ընդունվեց դատավոր Սամվել Մարդանյանի վարույթ:

Նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 02.04.2020 թվականից մինչեւ 16.06.2021 թվականը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողներ, 2021 թվականի մարտի 18-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում համածառայակիցներով՝ «խմբով ծխելու եղանակով ապօրինի գործածել են կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց»: Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Շարքայիններն ամուսնացած են, Աշոտ Օհանյանի խնամքին 2 անձ կա, Հովհաննես Դարբինյանի խնամքին երեք անձ, Արմեն Մեսրոպյանը մյուսների նման նախկինում չդատված է: Վարդգես Նիկողոսյանն ամուսնացած չէ:

Անդրանիկ դատական նիստը նշանակվել էր անցյալ տարվա մարտի 22-ին:

4-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնացել է մինչ օրս անփոփոխ: Ինը դատական նիստ է մինչ օրս հրավիրվել, հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 6-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930