Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ հարեւանդ «դռելով» մտնում է քո խոհանոց, պիտի հարեւանիդ ատամները կոտրես, մենք ի՞նչ ենք անում, փակվում ենք բաղնիքում». Սոս Հակոբյան

Հունիս 02,2023 22:55

«Հայաստանի սահմանները գծվել են հազարավոր մեր տղաների արյունով: Եվ խոսել կադաստրի թղթի մասին ինձ համար վիրավորական է: Ոչ ոք չի կարող քննարկել մեր պետականության, մեր լինելիության հարցը»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Հայրենի՞ք, թե՞ կադաստրի թղթով ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ կարող է Փաշինյանը «Հայկական ժամանակի» տաղանդավոր խմբագիր է եղել, բայց Հայաստանի պատմությունը սեփական ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք նրան չեն տվել:

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ երբ հարեւանդ «դռելով» մտնում է քո խոհանոց, պիտի անես երկու բան. «Մնում է կա՛մ հարեւանիդ ատամները կոտրել, հետո զանգել ոստիկանություն, կամ զանգել ոստիկանություն եւ պատասխանի բացակայության դեպքում էլի կոտրել ատամները: Մենք ի՞նչ ենք անում՝ փակվում ենք բաղնիքում կամ զուգարանում, տնեցիքին էլ թողնում ենք ինչ-որ արանքներում, միջանցքներում՝ հույս ունենալով, սպասելով, մինչեւ այդ հարեւանը դուրս կգա, կամ կորոշի՝ խոհանոցից հետո հյուրասենյակդ էլ վերցնի, ավելի կլորիկ ու սիրուն տուն ստանա»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը մեջբերեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի խոսքը, որ եթե կայացած պետության համար Փաշինյանն ասում է՝ կադաստրի թուղթ չունի եւ հարցականի տակ է դնում մեր կերտած պատմությունը, ապա վաղը նույն մարդը հանգիստ կարող է ասել՝ չի եղել ցեղասպանություն, կարող է կասկածի տակ դնել 1.5 մլն հայերի սպանությունը՝ ասելով որ չունեն մահվան վկայական, Օսմանյան կայսրության թաղման բյուրոն նրանց չի տվել թաղման վկայական:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930