Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն. Անդրանիկ Քոչարյան

Հունիս 02,2023 21:44

«Սույն թվականի հունիսի 1-ին ամբողջ համացանցում տարածված տեսանյութը, որում արտացոլված միջադեպը փաստորեն տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 10-ին և ստացել ոչ պատշաճ իրավական ընթացք, փաստում է մի պարզ բանի մասին՝ որ անպատժելիության գերակայությունը հանգեցնում է նման խայտառակ արդյունքների՝ բացասաբար ազդելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության,  այլև ուժային կառույցների,  ՀՀ ընդհանուր անվտանգային համակարգի և վերջիններիս վարկանիշի վրա:

Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի օրենքի գերակայության երկիր, որի առաջ կհավասարվեն  բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, պաշտոնից, դիրքից: Նշեմ նաև, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ զինվորականի բարոյական կոդեքսի» մշակման աշխատանքների շրջանակներում, քննարկման փաթեթներն ուղարկվել են նաև բոլոր ուժային կառույցներին՝ հետադարձ կապի և ակտիվ մասնակցության ակնկալիքով, քանի որ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ արժեհամակարգը ոչ միայն գերակա պետք է լինի Զինված ուժերում, այլև ուժային բոլոր կառույցներում, համազգեստ կրող յուրաքանչյուր մարդու առօրյայում և ի վերջո կրի համազգային բնույթ: Միայն այդպես կարող է ձևավորվել փոխադարձ վստահության և համազգային համերաշխության կայուն մթնոլորտ:

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս միջադեպը բարոյական կոդեքսի և վերջինիս կիրառության բացակայության ևս մեկ վառ օրինակ են:

Ուժային կառույցների իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել ավելի զգոն և խիստ՝ հատկապես կադրային քաղաքականության և վերջինիս ընտրության հարցում՝ առաջնահերթությունը տալով ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ , ապա՝ մասնագիտական որակներին»:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930