Այսօր Շիրակի մարզի մի քանի համայնքներում մեկնարկել է «Ո′չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը։
Գյումրիում այն սկսվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնի, Ախուրյանում՝ մշակույթի տան, իսկ Արթիկում՝ ՀՀԿ-ի Արթիկի շրջանային խորհրդի դիմաց։
Վաղը ստորագրահավաք տեղի կունենա նաև Ազատանում՝ մշակույթի տան դիմաց։
ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրու ավագանու «Հանրապետական» խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ այն ապաքաղաքական նախաձեռնություն է, ՀՀԿ-ն կազմակերպչական հարցերով է օժանդակում։
Կարդացեք նաև
Ըստ նրա, մինչ այս պահը 1000 մարդ է միացել ստորագրահավաքին, նրանք իրենք են մոտեցել ստորագրելու, կան նաև շրջիկ խմբեր, նրանց կողմից արդյունքները դեռ ամփոփված չեն։
Ստորագրահավաքին միացել է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ