Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 02,2023 19:40

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ արված այս հաղորդագրությունը ամբողջովին բացահայտում է կառավարման և աշխատանքի որակը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը։

Որպես մեծ ձեռքբերում հայտարարվում է, որ այսուհետ ՏԱՐԻՆ 12 ԱՄԻՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՎ։ Այսինքն՝ փաստվում է, որ ասֆալտապատման աշխատանքները շարունակելու են իրականացնել անորակ, բայց տարին 12 ամիս փոսերն են նորոգելու։

Չեմ անդրադառնում, որ Երևանում մեքենա վարելը վերածվել է համակարգչային խաղի, և ամեն խաչմերուկում պետք է ներդնել «փոսի պարեկ» համակարգը։

Արդյունքում, այսօր Երևանի ճանապարհների վիճակը ամենախայտառակն է ամբողջ Հայաստանում, և տարեկան մոտ 4 մլրդ դրամ Երևանի բյուջեից հատկացվում է ասֆալտի վերանորոգմանը՝ փաստացի իրականացնելով հանրային միջոցների անարդյունավետ վատնում։

Ընդհանրապես, երբ ուսումնասիրում ես եվրոպական քաղաքների բյուջեն, չես գտնում ասֆալտի նորոգման և նմանատիպ ծախսերի տողեր։ Քաղաքի արդյունավետ կառավարման և հանրային միջոցների արդյունավետ ծախսման համար անհրաժեշտ է ոչ թե տարին 12 կամ 24 ամիս փոսալցում անել, այլ մեկ անգամ որակյալ ճանապարհներ սարքել, որոնք տասնամյակներ նորոգելու կարիք չեն ունենա»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930