Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ին ԿԸՀ-ն աշխատել է խնայողությունների ռեժիմում

Հունիս 02,2023 19:50

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ, ծախսվել է  854 միլիոն 895 հազար դրամը:  Չիրացված գումարը փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որից 320 միլիոն դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդ. այս մասին այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում, 2022 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԿԸՀ-ի տնտեսումները եղել են ազատ աշխատատեղերի, էներգետիկ, կապի ծառայությունների, գործուղումների, հանձնաժողովի անդամների մասնագիտական վերապատրաստումների հաշվին: ԿԸՀ-ում ազատ աշխատատեղերը համալրվել են 2022 թվականի երկրորդ կիսամյակում:

Տնտեսում է եղել նաեւ ՏԻՄ ընտրությունների կազմակերպման արդյունքում՝ 827 միլիոն 533 հազար դրամ: Խնդիրն այն է, որ համայնքների խոշորացման արդյունքում, հանրապետության մի շարք բնակավայրերում նախատեսված ընտրությունները չեն կայացել:

2022 թվականին ՀՀ 9 մարզերի 19 համայնքներում կայացել են 18 համամասնական եւ մեկ մեծամասնական ընտրություններ եւ որեւէ դեպքում ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել: Սա, Վահագն Հովակիմյանը համարում է ԿԸՀ-ի աշխատանքի լավագույն գնահատականը՝ դրական առումով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930