Լուսանկարներում Վանաձորի Երեւանյան խճուղու վերջնամասն է՝ դեպի Դիլիջան տանող ճանապարհահատվածի սկիզբը: Խոր ու մեծ փոսերը արդեն տեւական ժամանակ է, ինչ «զարդարում են» մարզկենտրոնի մուտքը, հաճախ դառնալով նաեւ վթարների պատճառ:
Փորձելով շրջանցել փոսերը, վարորդները ստիպված դուրս են գալիս հանդիպակաց երթեւեկելի գոտի՝ փորձելով խուսափել մեքենաները ջարդելուց:
Կարդացեք նաև
Վանաձորի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ առաջիկա օրերին կբացվեն համայնքային բյուջեով փոսային նորոգման համար հայտարարված մրցութային փաթեթները, որից հետո շահող կազմակերպությունը համայնքային միջոցներով փոսային նորոգում կիրականացնի նաեւ նշված փողոցում:
Էդվարդ Արզումանյան