Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի երրորդ շրջանում ծանր պայքարում պարտության մատնեց Ավստրալիան ներկայացնող Տանասի Կոկկինակիսին։ 3 ժամ 44 րոպե տեւած դիմակայությունում Խաչանովը հաղթեց 6:4, 6:1, 3:6, 7:6 (7:5) հաշվով ու անցավ 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լինելու է իտալացի Լորենցո Սոնեգան։
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 49 մլն․ եվրո է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ