«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին կոչ է արել օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Շվեյցարիայի նախագահությունը՝ օգնելու շրջափակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Մասնավորապես, նամակում կոչ է արվում Կասիսին «օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում [իր] նախագահությանը մնացած մի քանի շաբաթը՝ առաջ մղելու բանաձև», որը «կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի խոցելի հայերին» և կճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը։
Նամակում նշվում է, որ փետրվարին Շվեյցարիայի Պետությունների խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Շվեյցարիային աշխատել ՄԱԿ Անվտանգության խորհրդում բանաձևի ուղղությամբ, որը կստիպի դադարեցնել շրջափակումը եւ ապահովել միջազգային մարդասիրական օդային փոխադրում դեպի Արցախ
Կոալիցիան կոչ է արել Կասիսին օգտագործել Արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձևը՝ որպես «քաղաքականության շրջանակ» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողությունների համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ