Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնում նշանակվել է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը։
Արմեն Հարությունյանը մինչ օրս զբաղեցնում էր նույն բուհի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Մեր տեղեկություններով՝ Արմեն Հարությունյանը սիրված և հարգված է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, իր գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով։
Աշխեն ՍԱՐԳՍՅԱՆ