Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հստակ հակապետական քաղաքականություն է, որը չկանխելու դեպքում հետևանքները լինելու են աղետալի. Տաթև Հայրապետյան

Հունիս 02,2023 17:49

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին հանդես եկավ հակապետական ու վտանգավոր հայտարարություններով: Նա նշել էր. «Տիգրանաշենի հարցը մի գերագնահատեք, տենց անկլավ չկա, որն առաջացնի այնպիսի ճանապարհային պրոբլեմ, որն անլուծելի է…»:

Այսպես կոչված «անկլավների» հարցը նա ինտենսիվորեն շրջանառության մեջ է դրել վերջին ասուլիսից հետո ու շարունակում է այդ միտքը ներարկել հանրությանը: Սա մեր դեմ վարած տեղեկատվական, քարոզչական պատերազմի կարևոր բաղադրիչ է:

Թվում է, թե Փաշինյանն ասում է, դե եթե Արծվաշենը չհանձնեն, մենք էլ բան չունենք հանձնելու, բայց քիչ թե շատ տրամաբանող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ Ալիևը ոչ մի բան էլ չի հանձնելու կամ փոխանակելու: Փոխարենը ՀՀ իշխանությունները հանրությանը տրամադրում են նորանոր զիջումների:

Այս ֆոնին, Ալիևը շատ հավանական է, որ գնա նոր էսկալացիայի հենց այդ ուղղություններով: Ու պատկերացրեք իրավիճակ, երբ պետության ղեկավարը խոսում է զիջումների մասին, հետո լինում է հարձակում, այդ ժամանակ էլ կխոսեն, որ «հողերը տված է» ու դիմադրությունն անիմաստ է:

Նիկոլ Փաշինյանի նշած 5–րդ շարասյունը հենց ինքն է ու իր թիմը: Նրանք տեղեկատվական մեթոդներով փորձում են սպանել դիմադրության ամեն փորձ, համոզել, որ ինչ էլ զիջենք նորմալ է, խնդիր չկա, առանց այդ տարածքների էլ կապրենք: Սա հստակ հակապետական քաղաքականություն է, որը չկանխելու դեպքում հետևանքները լինելու են աղետալի մեր պետականության համար: Փաշինյանը Արցախի հարցը «փակեց», արդեն անցել է ՀՀ տարածքներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930