Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյանի դիմումին ՍԴ-ն պատասխանեց 30 էջանոց որոշմամբ

Հունիս 02,2023 17:45

Սահմանադրական դատարանը մայիսի 30-ին դռնբաց նիստում Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգով քննեց 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի՝ «այնքանով, որքանով չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Դիմողի՝ Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչները երկուսն էին՝ Ս. Պողոսյանն ու Ա․ Նավասարդյանը, իսկ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչը` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանն էր:

Դիմող կողմը՝ մեջբերելով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ՝ գտել էր. «Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին հանգեցնում է վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, իսկ խափանման միջոցի կիրառումից անմիջապես հետո դրանից բխող՝ վարույթն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա գործողությունների արդյունքում գործնականում սահմանափակվում է նաև այդ իրավունքի իրականացման փաստացի հնարավորությունը»։

ՍԴ-ն «Խափանման միջոցի կիրառման գործով», նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, վերանայման որոշում է կայացրել։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի հունիսի 6-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930