Լրահոս
Օրվա լրահոսը

«19 համայնքներում կայացել են ընտրություններ, որևէ մեկում արդյունքները չեն բողոքարկվել». Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ որպես ԿԸՀ գործունեության գնահատական կարող է դիտարկվել ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը

Հունիս 02,2023 17:25

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  854 միլիոն 895 հազար դրամ:  Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ 2022 թվականին լրացել է նախորդ ԿԸՀ բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետը։ Գործող ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունները ստանձնել են 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում» և «Ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայության» տողով 2022 թվականի համար հատկացված է եղել 420 միլիոն 984 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է  400 միլիոն 736 հազար դրամ:

Նախորդ տարի ԿԸՀ-ն ունեցել է բյուջեի չիրացված մնացորդ  աշխատողների «Աշխատավարձներ և հավելավճարներ, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ  վճարներ» հոդվածներով (ազատ հաստիքները համալրվել են 2022 թվականի 2-րդ կիսամյակում):

Տնտեսումներ են արձանագրվել «Էներգետիկ ծառայություններ,  կապի ծառայություններ», «Գործուղումների» և «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպությունների անդամակցության» հոդվածներով: Ընդհանուր կայացած  գնումների արդյունքում ևս գոյացել է հաշվարկային  տնտեսում:

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» տողով 2022 թվականի տարեկան ճշտված նախահաշվով  հատկացվել է 58 միլիոն 851 հազար դրամ:  Դրամարկղային ծախսը  կազմել  է  11 միլիոն 831 հազար դրամ:

Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջին, ըստ որի հանձնաժողովը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է կազմակերպի ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթաց։ 2022 թվականին դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 3577 դիմումատու, իսկ այս տարվա դասընթացներին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, ԿԸՀ-ն ստացել է 9 339 հայտ։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» տողով 2022 թվականին ընտրությունների կազմակերպման համար   հատկացվել է  827 միլիոն 533 հազար  դրամ:

Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 468 միլիոն 533 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը  կազմել  է 442 միլիոն 326 հազար դրամ:  Չիրացված տնտեսումը կազմել է 26 միլիոն 207 հազար դրամ:  Ծախսերը կատարվել են  27.03.2022 թվականին  և  25.09.2022 թվականին  կայացած ՏԻՄ  ընտրությունների համար:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ որպես հանձնաժողովի գործունեության գնահատական կարող է դիտարկվել անցկացված ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը։

2022 թվականին ՀՀ 9 մարզերի 19 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որից 18-ը՝ համամասնական, 1-ը՝ մեծամասնական ընտրակարգով, որևէ մեկում քվեարկության արդյունքները չեն բողոքարկվել։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930