Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առերեւույթ պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել. Արգիշտի Քյարամյան

Հունիս 02,2023 17:17

Առերեւույթ պետական դավաճանության գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա. այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

Հիշեցնենք, խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստերում, քննարկվում է 2022 թվականի բյուջեի կատարողականը:

Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանում, Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հարցաքննվել է առերեւույթ պետական դավաճանության գործով:

2022 թվականի ապրիլի 13–ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի» հայտարարությունից հետո, զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930