Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միասին» շարժումը ակնկալում է, որ Ֆրանսիան չի բավարարվի Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով

Հունիս 02,2023 17:13

ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին

Հանրագիր 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական  քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով՝ արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները,  ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության  պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը  դիմում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տկն. Անն Լույոյին՝  ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի Ֆրանսիայի նախագահին և կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

1.Ֆրանսիայի իշխանությունը ավանդաբար եղել է բոլոր տարածաշրջաններում արդարության, ժողովրդավարության և միջազգային օրենքների հետևողական պաշտպանը։ Հայ ժողովուրդը մշտապես հիշում է Ձեր պետականության նման կեցվածքը և իր թիկունքին զգացում է Ֆրանսիայի իշխանությունների և ժողովրդի աջակից ուժը։ 2020 թ․ նոյեմբերի 25-ին, ապա դեկտեմբերի 3-ին, երբ հայ ժողովուրդը արցախահայության հետ մեկտեղ գոյաբանական դժնի պայքարում էր, Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայտնի իր բանաձևերը, որով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ դատապարտելով Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զավթված հայկական տարածքներից և վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացին։ Ցավոք, Ֆրանսիայի կառավարությունը մոռացության մատնեց այս բանաձևերի պնդումները։

2․ «Միասին» շարժումը ակնկալում է, որ Ֆրանսիան չի բավարարվելու Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվելու է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով՝ սահմանելով և կիրառության մեջ դնելով պատժամիջոցների հստակ փաթեթ՝ հարկադրելով ցեղասպան Ալիևի վարչակազմին դադարեցնել  2022 թ. Դեկտեմբերի 18-ից Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը

3.Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանգել հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից։ Համոզված ենք, որ Ֆրանսիան հետևողական ջանքերով կշարունակի ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու արդար նպատակին հասնելու ջանքերը, վկան երեկ Քիշնևում կայացած հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը։ Բայց խնդրում ենք չիջեցնե՛լ ժողովրդավարության պայքարի նշաձողը՝ սահմանափակվելով ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների ներդրման պահանջներով։ Հետևե՛ք Ֆրանսիայի Սենատի սահմանած ոչ թե հայամետ, այլ արդարամետ և ժողովրդավարական բանաձևերի պահանջներին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930