Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը՝ վարչապետի որդու գործի մասին․ «Արդար ու ճիշտ է, որ մենք կոնկրետ դատավորի որոշումները չքննարկենք»

Հունիս 02,2023 16:57

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդա՞ր է, երբ վարչապետի ավտոշարասյան վթարի գործով որեւէ մեկը կալանավորված չէ, իսկ վարչապետի որդու ենթադրաբար առեւանգման գործով կալանավորված կա։

«Իմ կարծիքով՝ արդար ու ճիշտ է, որ մենք դատարանի եւ կոնկրետ դատավորի որոշումները չքննարկենք, վստահենք մեր դատարաններին։ Գործի հանգամանքներից, նրբություններից ելնելով՝ դատավորն իր ներքին համոզմունքով է այդ որոշմանը գալիս։ Եվ, իմ պատկերացմամբ, երբ խոսվում է դատարանի նկատմամբ ճնշումների մասին, մենք պետք է ընկալենք, որ երբ լրագրողական համայնքը, կամ ես այստեղ կանգնած, կամ տուժող կողմի ներկայացուցիչները, երբ հորդորում են, կոչեր են անում, նման քայլերով միգուցե դատարանին կոնկրետ գործով կաշկանդվածության մեջ կարող են դնել»,- ասաց նա։

Գրիգոր Մինասյանը հավելեց, որ նույնիսկ ժողովրդավարական երկրներում կարող են լինել դժբախտ պատահարներ, ինչպես վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ դեպքը։ «Ես գնահատական չեմ ուզում տալ կոնկրետ այդ դեպքի հետ կապված, բայց որպես սոցիալական ցանցերից այդ դեպքին ծանոթացած մարդ, ես տեսել եմ դժբախտ պատահար։ Իսկ արդար է, թե՞ ոչ, պետք է սպասենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, տեսնենք։ Պետք է տեսնենք վերջում օրինական ուժի մտած վճիռ, նոր գնահատական տանք»,- հավելեց Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930