Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանավորումը շարունակում է լինել պատժի միջոց, սա փաստում է, որ դատարանները քաղաքական կախվածության մեջ են»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 02,2023 15:54

Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին. «Ձեր կողմից նշվեց այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության մասին, բայց եթե ուշադիր լինենք, թե հանրային, թե մասնագիտական դաշտում շարունակվում է այն պնդումը, որ դատարանները շարունակում են կալանավորումը կիրառել՝ առանց հավուր պատշաճի անդրադառնալու այլընտրանքային խափանման միջոցներին։ Եվ արդարացիորեն հանրության, նաեւ մեզ մոտ այն տպավորությունն ու հաստատումն է, որ կալանավորումը շարունակում է լինել պատժի միջոց, այլ ոչ թե խափանման միջոց։ Ի՞նչն է խոչընդոտում, որ այս այլընտրանքային խափանման միջոցները կամ չեն կիրառվում, կամ խիստ հազվադեպ են կիրառվում»։

Գրիգոր Մինասյանն ասաց․ «Ես այստեղ կենդանի ապացույց եմ, որ երկու մասում 200 վարչական հսկողություն նաեւ տնային կալանք է կիրառվել։ Դա նշանակում է 200-ով պակաս կալանավորում։ Այսինքն՝ պրոբացիայի շահառուների թվերն ակնհայտ մեծանում են, իսկ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց թիվը՝ իջնում։ Որպես եւս մեկ ապացույց, 2021 թվականին քրեակատարողական հիմնարկներում միջինը 3000 մարդ է եղել, իսկ 2022-ին 2000-ից մի քիչ ավելի։ Պրոբացիայի շահառուներն ավելացել են շուրջ 1600-ով։ Դա նշանակում է, որ պրոցեսը գնում է դեպի առողջացում։ Այստեղ կարող եք ասել՝ բայց քրեական գործերի քանակն ավելացել է։ Դա փիլիսոփայական հարց է, ես էլ ձեզ կարող եմ հակադարձել՝ իսկ միգուցե այն վախտ նույն քանակն էր, բայց բացահայտում չկար, եւ դրանք լատենտայի՞ն հանցագործություններ էին»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը փաստն է արձանագրում՝ կալանքը շարունակվում է դիտվել որպես պատժի տեսակ, այլ ոչ թե խափանման միջոց։ «Եվ սա խոսում է այն մասին, որ մեր դատարանները գտնվում են քաղաքական կախվածության մեջ»,- ասաց Մինասյանը։

Գրիգոր Մինասյանն արձագանքեց․ «Դատական իշխանությունը երբեւէ այսքան անկախ չի եղել գործադիր իշխանությունից, քան այսօր։ Եվ դրա ապացույցները շատ տեսանելի են, ուղղակի պետք է վերցնեք դատական բոլոր այն գործերը, որտեղ պետությունը կողմ է, եւ պետությունը պարտվում է։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ քանակ է։ Եթե համեմատենք 10 տարվա կտրվածքով, գումարային միլիարդների դրամ է։ Դա նշանակում է, որ պետությունը նույնիսկ իր գումարի համար որեւէ ձեւով չի միջամտում դատական գործերին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930