Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար»

Հունիս 02,2023 14:36

Սենատին ներկայացվող վկայությունում Համագումարը դիմակայում է դեմոկրատական Հայաստանի և Արցախի դեմ ցեղասպանություն թույլատրող քաղաքականություններին

Վաշինգտոն. Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև վկայություն ներկայացնելից՝ պնդելով հստակ քայլեր ձեռնարկել հակառակ ուղղությամբ փոխելու Ալիևի և Էրդողանի վարչակարգի ներկայիս բացահայտ հակաժողովրդավարական քաղաքականության մոդելները՝ Ամերիկայի հայկական համագումարը ընդգծեց «շարունակական էկզիստենցիալ սպառնալիքները, ահաբեկումը և ավտորիտար ռեժիմների կողմից շրջափակումը», որոնց բախվում են Հայաստանն ու Արցախը, նշելով, որ իրենց ժողովրդավարությունները վտանգված են:

«Այսօրվա վկայությունը ներկայացվում է մի վճռական ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին բախվում է էթնիկ զտումների և ցեղասպանության ուրվականին»,- հայտարարավեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի կողմից ներկայացված վկայության մեջ։ Նշելով, որ մինչ միջազգային հովանու ներքո ընթանում են խաղաղության նուրբ բանակցություններ, Ադրբեջանի բռնակալ առաջնորդը խստացրել է իր պայմանները՝ պահանջելով, որ արցախահայությունը հրաժարվի իր ժողովրդավարական ինստիտուտներից, և որ նրանց ղեկավարները «հանձնվեն»:

Համագումարն ընդգծեց Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից բարձրացված մտահոգությունները, որոնց միջոցով խնդրեցին նախագահ Ջո Բայդենին և քարտուղար Էնթոնի Բլինքենին «լիովին հաշվի առնել այն հետևանքները, որոնք ի հայտ կգան առկա վաղ նախազգուշացման համակարգերը և ցեղասպանության կանխարգելման արձանագրությունները անտեսելու դեպքում՝ հատուցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի դեմ սպառնալիքների համար», ինչպես նաև «երկարաժամկետ աղետալի հետևանքները» հայերից բացի «միջազգային խաղաղության և անվտանգության համար»՝ «հատուցելով բռնապետին, ով հրապարակայնորեն սպառնացել է ցեղասպանություն գործել»: Համագումարի վկայությունում ընդգծվում է, որ «մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր անողոք պատերազմը՝ շարունակվող սահմանային ներխուժումներով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը և պարծենալով, թե «քանդել ենք Հայաստանը»։

«Պատմությունը ցույց է տվել, որ բռնապետերին հագեցնելը միայն նրանց ավելի քաջալերելուն է ծառայում»,– ասաց Արդունին և ընդգծեց, որ «համագումարի դիրքորոշումը հստակ է. պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները և ընդդիմանալ ցեղասպանությանը, դադարեցնել Ադրբեջանին օգնության տրամադրումը` պատժամիջոցներ կիրառելով` սկսած Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կիրարկումից»:

Լեմկինի անվան ինստիտուտը նաև իրավացիորեն մտահոգություն էր հայտնել, որ «Հայաստանի շարունակելի գոյության դեմ սպառնալիքները» օգտագործվում են «որպես մի փայտ՝ ստիպելու համար նրան համաձայնվել շատ անհավասար պայմաններով համաձայնագրերին» խաղաղ բանակցություններում, այլապես՝ «միայն դիմակայել ադրբեջանական և թուրքական ագրեսիային»։

Արցախի Արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարեց, որ «այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ դիմել է բացահայտ սպառնալիքների և ուղղակի շանտաժի, կասկած չի թողնում, որ Ադրբեջանը հետևողականորեն հերքում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը»:

Համագումարը վերահաստատեց իր դիրքորոշումը, «որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, և ինչպես դա արել է անցյալում, Կոնգրեսին և վարչակազմին կոչ է անում պաշտպանել Արցախի ժողովրդի ժողովրդավարության, ինքնորոշման իրավունքների և համընդհանուր մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»։

Ամերիկայի հայկական համագումարը նշեց նաև «խորը մտահոգությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի 2023թ.-ի մայիսի 30-ի մամուլի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը ողջունում է «Նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ» և հորդորեց «անհապաղ շտկում, եթե ոչ՝ հերքում»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Համագումարը հիշեցրեց հանձնաժողովին, որ «Էրդողանի վարչակարգը, չնայած նախկինում իր հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականության որդեգրումը, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին նախագահական ընտրություններում թեկնածուները հնչեցրել են Հայաստանին մեկուսացնելու (որին Թուրքիան արդեն իսկ շրջափակման է ենթարկում) և նրա ժողովրդավարությունը նվազեցնելու կոչեր»։

Վկայակոչելով Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Փեթի Մյուրեյի և փոխնախագահ Սյուզան Քոլինզի աջակցությունը «պաշտպանել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում»՝ Համագումարը հորդորեց «լուրջ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի ժողովրդավարություններին աջակցելու համար»՝ 100 միլիոն և 50 միլիոն դոլար համապատասխանաբար։

Համագումարը նաև իր երախտագիտությունը հայտնեց Կոնգրեսին «Հայաստանին և Արցախին ցուցաբերած երկարամյա աջակցության համար, ներառյալ՝ «1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, մինչ Հայաստանը համարձակորեն շարժվեց դեպի անկախություն 1991թ.-ին, Արցախի ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի ընթացքում, ինչպես նաև Ամերիկայի հպարտ արձանագրության՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ մարդասիրական միջամտության և 2019թ.-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի պատմական ընդունման միջոցով»:

Հիշելով S.J.Res. 128 երկկուսակցական օրինագիծը, որով դատապարտվում են Ադրբեջանի բռնի գործողությունները՝ նշելով, որ «ադրբեջանական ուժերը ավիրել են հայկական գյուղերը և հայաթափել հայկական տարածքները Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում՝ խախտելով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները», Համագումարն ընդգծեց, որ այն վերահաստատել է «Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության և ինքնորոշման հաջողության նկատմամբ» և «հստակ ուղերձ հղեց՝ սատարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին և սկզբունքներին, որոնց Հայկական Համագումարը հետևողականորեն աջակցել է»։

«Համագումարը հպարտ էր այն ժամանակ, ինչպես և հիմա, որ պաշտպանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունը Արցախի և Հայաստանի համար»,– իր վկայությունում հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930