Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 19 600 անձի․ որքա՞ն գումար է ծախսել նախագահի աշխատակազմը

Հունիս 02,2023 13:25

2022 թվականին «Հանրապետության նախագահի լիազորությունների ապահովում» ծրագրով հաստատված տարեկան գումարը հաստատված էր 1 մլրդ 602 մլն դրամ, փաստացի ծախսվել է 1 մլրդ 231 մլն դրամ, ինչը կազմել է ճշտված բյուջեի 92․7 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ նախագահի կողմից նախորդ տարի ստորագրվել են Ազգային ժողովի կողմից ընդունված 624 օրենքներ։

«2022 թվականի ուժի մեջ մտած Քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի կարգավորումների լույսի ներքո քաղաքացիության վերաբերյալ հրամանագրերի թիվն ակնհայտորեն աճել է։ 2021 թվականին հանրապետության նախագահի կողմից հանրապետության նախագահի կողմից ընդունվել էր քաղաքացիության վերաբերյալ շուրջ 60 հրամանագիր, իսկ 2022 թվականին՝ 114 հրամանագիր։ Արդյունքում՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել 19 600 անձանց՝ 2021 թվականի 7 300-ի փոխարեն։ 2022 թվականին նախագահի հրամանագրերով դադարեցվել է 4 400 անձի քաղաքացիությունը»,- ասաց նա։

Խաչատուր Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագահի կողմից շքանշաններով ու մեդալներով նախորդ տարի պարգեւատրվել է 680 անձ։

«ՀՀ նախագահն օգտագործում է բոլոր հնարավոր հարթակները եւ առկա ողջ գործիքակազմը՝ Հայաստանի շահերն առաջ մղելու, երկրի սահմանների երկայնքով անվտանգային իրավիճակը ներկայացնելու, Լեռնային Ղարաբաղի անվտանգային եւ մարդասիրական ճգնաժամը լուսաբանելու նպատակով»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930