Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից հետո դրական ներդրում չի ունենում խաղաղության գործընթացի վրա:
«.. Հանդիպման մասին միակողմանի կերպով արված Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը չի արտացոլում և աղավաղում է կողմերի դիրքորոշումները: Ցավոք, սա Ֆրանսիայի այդպիսի գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ