«Իրավունքի» զրուցակիցն է արցախյան ազգային-ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
-Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծման ուղիները ստեղծված իրավիճակում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր տեսլականը:
-Արցախի հիմնահարցի լուծման գործընթացը հայտնվ ել է փակուղում։ Այն, որ ՀՀ իշխանությունները վաղուց ձեռք են քաշել Արցախից, որ անվտանգային հարցերը կապում են ռուս խաղաղապահների հետ, հիմա էլ, որ ամենակարևորն է, Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, և, որ դրդում են արցախահայությանը ազերի թուրքերի հետ հաստատել երկխոսություն և այդ ձևաչափով ապահովել հայերիս անվտանգությունն ու իրավունքները, միակն գործոններ են Արցախը սեղմ ժամկետում հայաթափելու։ Մատաղացու են գտել ու տալիս են գայլի երախը։
Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, նշանակում է գնալ ինքնաոչնչացման։ Արցախի անկախ գոյակցությունը այս պահին` այլընտրանք չունի։ Ստեղծված պաշարման պայմաններում ինքնապաշտպանության գործոնը առաջնահերթություն է, իսկ Արցախի ՊԲ-ի դերակատարությունը` խիստ պարտադիր։ Ի նկատի ունենալով, որ արցախահայության անվտանգության ապահովության գործում հեռատեսական չէ հենվել ռուս խաղաղապահների վրա, իսկ ՀՀ-ից սպասելիքներ չկան, մնում է ապավինել սեփական ուժերին ու պետական մակարդակով կազմակերպել ազգաբնակչության ինքնապաշտպանության գործը։ Այստեղ շատ կարևոր է ՀՀ-֊ից և սփյուռքից կամավորականների ընդգրկումը ինքնապաշտպանությանը։
Կարդացեք նաև
Գոյություն ունի ևս մեկ ուղի, որն ամենակարճն է, բայց միևնույն ժամանակ ամենահրատապը այս էտապում։ Անհրաժեշտ է օր առաջ փոխել բանակցողին։ Ցավոք սրտի արցախցիներս այնքան էլ դերակատար չենք այս գործընթացին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: