Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքա՞ն գումար է 2022-ին ծախսել վարչապետի աշխատակազմը․ ըստ Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է

Հունիս 02,2023 12:12

Վարչապետի աշխատակազմին 2022 թվականի պետական բյուջեով 11 ծրագրերի իրականացման համար հատկացվել է շուրջ 21․7 մլրդ դրամ, կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20․8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95․7 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12․9 տոկոսով կամ 3․1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ աշխատակազմն իր առջեւ նպատակ է դրել շարունակել պետական ապարատի արդյունավետության բարձրացման  աշխատանքները։ «Մեր գնահատմամբ՝ արդյունավետություն այս առումով ավելացել է։ Իհարկե, աշխատակազմի աշխատանքը տեսախցիկների առջեւ չէ, բայց կառավարության նիստերը նախորդ տարվա նիստերի հետ համեմատելով՝ դա ակնհայտ է դառնում։ Միայն խմբագրման գնացող նախագծերի կտրուկ նվազումը դրա վկայությունն է, սա նշանակում, է, որ ամբողջ գործընթացը, որը կազմակերպվում է ապարատի կողմից, ավելի արդյունավետ է իրականացվում, քան նախկինում։ ԱԺ աշխատանքը տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում։ Նախագծերի բազմակողմանի քննարկումները թույլ են տալիս ԱԺ լիագումար նիստեր բերել ավելի որակով նախագծեր»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930