Լրահոս
Օրվա լրահոսը

Սինանյանի հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար. «Ազգ»

Հունիս 02,2023 11:35

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մի քանի հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին։ Նրա հայտարարություններն ավելի քան խնդրահարուց են Հայաստանի համար։ Ինչո՞ւ։

Սինանյանը Հայոց ցեղասպանության հարցում ընդառաջում է Թուրքիային։ Նրա կարծիքով 30 տարի ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ վատնելու գնով Ցեղասպանությունը ճանաչվեց, հայ ազգը բարոյական հաղթանակ տարավ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց։ Ապա նա շառունակում է. «Ցեղասպանության ճանաչման ի՞նչ գործընթաց։ Վերջ, ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Հայոց ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի իր հայրենի հողում մնացած եւ ապրող ժողովրդի անվտանգության հետ։ Պետք է ոչ թե ասենք, որ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ ասենք, որ կարեւոր է դրա ճանաչումը․ այդ ցեղասպանությունն իրագործողները կարող են դա անել նաեւ Արեւելյան Հայաստանի բոլոր տարածքներում։ Պետք է հասկանալ, որ «օդի մեջ» ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս, բացի բարոյական շոյվածությունից»։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանխելու նպատակով Թուրքիան հարյուրապատիկ ավելի մեծ միջոցներ է ծախսել, քան սփյուռքը։ Հավանաբար ոչ թե հիմարությունից։ Համենայն դեպս, «Ցեղասպանության ճանաչումը «օդի մեջ» բան է, բացի բարոյական շոյվածությունից ոչինչ չի տալիս» ասելը, առվազն անարգանք է 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաեւ վիրավորանք այն երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիային զայրացնելու գնով ընդառաջել են մեր ժողովրդին։ Կուզենայի նաեւ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը «վերջ, ճանաչվել է, վերջացավ, ավարտվեց» ասելով, ինչպես Սինանյանն է անում, չի ավարտում, որովհոտեւ դա համապարփակ գործընթաց է, որի ավարտը նախադրյալներ է ստեղծում, որ մենք միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության փոխարեն փորձենք միջազգայնացնել դրա հետեւանքների վերացման հարցը։

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930