Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՛տք է օգնել նրանց. գուցե սա մեր վերջին պատեհությունն է. «Ազգ»

Հունիս 02,2023 11:16

Վերջին շաբաթներին ի հակակշիռ եւ ի փոխարինումն գործող իշխանության, քաղաքական պայքարի ասպարեզ են դուրս եկել մի քանի նոր շարժումներ: Դրանցից մեկը եթե «Համախմբումն» է, որը ձեւավորվել էր համեմատաբար ավելի վաղ, մյուսը ծնունդ առավ հենց վերջին օրերին՝ «Մայր Հայաստան» անունով: Կան նաեւ դեռեւս սաղմնավորման ընթացքում գտնվող խմբեր, որոնք ուշ կամ շուտ կարող են միանալ վերոհիշյալ շարժումներին եւ կամ… կորսվել իրենց որոնումների բավիղում:

Եթե նորերի հանդեպ հին ընդդիմադիրների խանդոտ վերաբերմունքը երկուստեք հաղթահարվի, եթե իսկապես համախմբվեն հները նորերի եւ նորերը նորերի հետ, եւ եթե հաջողվի մեր հասարակության առողջ մնացած հատվածների միավորումը նոր ուժերի շուրջ, ապա կարելի է երկիրն ու պետությունը դուրս բերել խորխորատից, փրկել Արցախը ու նրա հետ՝ ողջ Հայաստանը:

«Նոր» եւ «նորեր» բառերը պայմանական են: Այս տղաների եւ աղջիկների մեծ մասը ծանոթ է բոլորիս: Նրանք զարգացած, իրենց մասնագիտության մեջ կայացած, ամենակարեւորը՝ չվարկաբեկված, հայրենասեր մարդիկ են, որոնց գործը չի ավարտվելու գործող իշխանության հեռացումով, անձնատվական նոր փաստաթղթի ստորագրումը խափանելով, Արցախն ու արցախահայությանը պաշտպանելով, այլեւ՝ ապահով եւ բարգավաճող պետություն կերտելու առաջադրանքով:

Պե՛տք է օգնել նրանց. գուցե սա մեր վերջին պատեհությունն է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930