Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Մնացականյան. Իսկ Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը. «Հրապարակ»

Հունիս 02,2023 11:08

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։

Ամիսուկես առաջ նա մեր թերթի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, քանի որ Հայաստանում գրանցված մի քանի տասնյակ կուսակցություններից եւ ոչ մեկի գաղափարներն ու սկզբունքները չեն համընկնում իր տեսլականին։ Երեկ զրուցեցինք Մնացականյանի հետ, պարզվեց, սակայն, որ թեկնածուն չի շտապում։ Նա վստահեցրեց, որ ստեղծվելիք կուսակցության ծրագիրն արդեն պատրաստ է, կորիզն ավելի քան երեք տասնյակ երեւանցիներ են, ավագանու ցուցակն էլ է պատրաստ՝ 35 հոգուց բաղկացած, որոնք ակտիվ աշխատանքներ են տանում, սակայն կուսակցության փաստաթղթերը դեռեւս պետռեգիստր չեն ներկայացվել:

– Բազմաթիվ թեկնածուներ ամիսներ առաջ են քարոզարշավը սկսել, օրինակ, Դավիթ Խաժակյանն աղբահանությանն է մասնակցում, Մանե Թանդիլյանի պաստառներն ամենուր են, Ավինյանի մասին ավելորդ է խոսելը: Այսինքն՝ նախընտրական չհայտարարված քարոզչություն են իրականացնում։

– Ես շատ ուրախ եմ բոլորի համար, ոչ մեկն այս քաղաքում իմ թշնամին չէ, շատերը նույնիսկ իմ ընկերներն են։ Թող ես հենց դրանով տարբերվեմ, որ բարություն, քաղաքակրթություն եւ ավելի գործնական ու ընկերական էմոցիաներ փոխանցեմ։ Երեւանցին, հավատացեք, հոգնել է խժդժություններից, երեւանցին ուզում է տեսնել, որ իրենց բակերում է բան փոխվում, իրենց փողոցներում, իրենց կառավարման մոդելը, իրենց ձայնը լսելի է։

– Դուք ծածուկ քարոզարշա՞վ եք արել, որ գիտեք, թե երեւանցիներն ինչ են ուզում։

– Իսկ Դուք քանի՞ հոգու հետ եք ինտերվյու արել, որ ինձնից շատ գիտեն երեւանցու ուզածը, թող անհամեստություն չհնչի։

– Մեր ինտերվյուներում երեւանցիներին, ինչպես բոլոր հայաստանցիներին, ոչ այնքան իրենց բակի սահարաններն են հետաքրքրում, որքան պետության անվտանգությունը, սահմանները, ապագան, դրա համար էի հարցնում` գուցե առաջնային խնդիրը քաղաքական գնահատականներ տա՞լն է։

– Դուք խոսում եք ավելի խորքային պրոբլեմից, ճիշտ եք, բայց ես չեմ որոշել, որ այդ օրը պետք է լինի սեպտեմբերի 17-ին, եւ ես չեմ որոշել, որ էս երկիրը նման խնդիրների առջեւ է կանգնած, եւ քաղաքային խնդիրներն ընկել են երկրորդ պլան։

 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930