Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։
Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու»: Ապա փոխնախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ նշանակվել է ՏԿԵՆ եւ զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։