Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները. Էռնեստ Ավանեսով

Հունիս 01,2023 23:45

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա Աջափնյակ վարչական շրջանն է, Բաշինջաղյան փողոցը, Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը։

Օրը ցերեկով ոմն մարդիկ քանդել, փորել են կանաչ գազոնը, մի կողմ նետել ճաղավանդակներն ու շեբեն լցրել տեղ-տեղ։ Տարածքում էլ թափված են տախտակներ, կարծես բետոն լցնելու համար պատնեշներ են։

Այս տեսանյութն ու այդ մասին տեղեկատվությունն օրեր առաջ ուղարկել եմ վերահսկողության պետին, այս մասին տեղյակ են նաև վարչական շրջանի ղեկավարը, տեղակալը, համապատասխան բաժնի պետը։

Թվում է, թե հարցը պետք է լուծվեր օրենքի շրջանակներում ու այս ապօրինության հեղինակն առնվազն պետք է նախկին տեսքի բերեր գազոնն ու հարակից տարածքը։ Բայց կարծես բոլոր պաշտոնյաները ձեն-ձենի տված չեն տեսնում այս ամենը կամ ուղակի մատը մատին չեն տալիս։ Արդյոք հավատալ, որ չկա հովանավորության մասին չէ:

Այսպե՞ս եք ընտրությունների պատրաստվում, սրա՞նք են ձեր ձեն բերողները:

Այսպե՞ս եք սիրում Երևանը:

Չեք մարսելու…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930